https://arm.sputniknews.ru/20261102/dizvareliqi-hamashkharhajin-pasharnery-hasel-en-verjin-35-tarva-nvazagujn-makardakin-adnoc-108789216.html
Դիզվառելիքի համաշխարհային պաշարները հասել են վերջին 35 տարվա նվազագույն մակարդակին. ADNOC
Դիզվառելիքի համաշխարհային պաշարները հասել են վերջին 35 տարվա նվազագույն մակարդակին. ADNOC
Sputnik Արմենիա
Շուկաները բախվում են նաև հեղուկացված բնական գազի մատակարարումների պակասուրդի: 02.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-02T13:52+0400
2026-11-02T13:52+0400
2026-11-02T13:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/04/24348532_0:159:3076:1889_1920x0_80_0_0_fb663a41db0a478a1aa0e6e754895439.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով աշխարհում դիզելային վառելիքի պաշարները նվազել են՝ հասնելով վերջին 35 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի։ ADIPEC 2026 միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ղեկավար Սուլթան բեն Ահմեդ ալ-Ջաբերը:Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարման պահից ի վեր համաշխարհային պաշարներից հանվել է գրեթե 1 միլիարդ բարել նավթ, իսկ լոգիստիկ ծախսերն աճել են՝ կազմելով բարելի արժեքի մինչև 30%-ը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e4/09/04/24348532_174:0:2903:2047_1920x0_80_0_0_c2537aee3b601bd7ecea0fdd071c57f7.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք
Շուկաները բախվում են նաև հեղուկացված բնական գազի մատակարարումների պակասուրդի:
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով աշխարհում դիզելային վառելիքի պաշարները նվազել են՝ հասնելով վերջին 35 տարվա ընթացքում ռեկորդային ցածր մակարդակի։ ADIPEC 2026 միջազգային համաժողովում այս մասին հայտարարել է Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) ղեկավար Սուլթան բեն Ահմեդ ալ-Ջաբերը:
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության խաթարման պահից ի վեր համաշխարհային պաշարներից հանվել է գրեթե 1 միլիարդ բարել նավթ, իսկ լոգիստիկ ծախսերն աճել են՝ կազմելով բարելի արժեքի մինչև 30%-ը:
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։