PANEX ընկերությունում տեղի ունեցավ արդիականացված արտադրական գծի պաշտոնական բացումը և նոր արտադրանքի՝ PIR սենդվիչ-պանելների շնորհանդեսը։
Այսպիսով, արտադրական գծի արդիականացման արդյունքում Panex-ը դարձավ Վրաստանում առաջին արտադրողը, որը գործարկեց այս տեսակի պանելների արտադրություն։
Շինարարության մեջ էներգաարդյունավետությունը մեծապես կախված է օգտագործվող նյութերի ջերմամեկուսիչ հատկություններից։ Հենց այս ուղղությամբ է ընդլայնում իր արտադրանքի տեսականին PANEX-ը՝ ներկայացնելով 1190 միլիմետր լայնությամբ PIR սենդվիչ-պանել՝ նոր TrueFix կողպեքով։
Արտադրանքը նորույթ է նաև հայկական շուկայի համար։ Բարձր ջերմամեկուսիչ բնութագրերով պանելները նախատեսված են արդյունաբերական շենքերի, պահեստների, սառնարանային ու սառցարանային խցիկների, ինչպես նաև առևտրային օբյեկտների կառուցման համար՝ առաջարկելով էներգաարդյունավետ լուծումներ։
Նոր արտադրական գծի գործարկումը PANEX-ի համար կարևոր քայլ է արտադրության զարգացման և տարածաշրջանային շուկայում մրցունակության բարձրացման ճանապարհին։ Ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել ժամանակակից տեխնոլոգիաների և որակի բարձր չափանիշներին համապատասխան արտադրանքի մեջ։
*գովազդ