ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է գազի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ հնչող կանխատեսումներին և տնտեսության վրա դրանց ունեցած ազդեցությանը։ Նախարարի պնդմամբ՝ կառավարությունն ունի համապարփակ հաշվարկներ բոլոր հնարավոր սցենարների համար։
«Բոլոր սցենարներում մենք ունենք հաշվարկներ, եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի, բայց իրենք 69 տոկոս են գրել»,- ընդգծել է Գևորգ Պապոյանը՝ անհիմն համարելով շրջանառվող մտահոգիչ ցուցանիշները։