«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործեն։ Այդ մասին տեղեկացրել է օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանը՝ ներկայացնելով սահմանափակումների գործողության հստակ ժամերը, հայտնում է Factor.am-ը:
«Նոյեմբերի 2-6-ը չվերթեր չեն իրականացվի ժամը 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:00-15:00-ը»,- նշել է նա։
Սահմանափակումները պայմանավորված են օդանավակայանի թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում իրականացվելիք աշխատանքներով։