Հայազգի Լեբոսնոյանին UFC-ում տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել ադրբեջանցի Հասանովին

ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում անցկացված UFC Fight Night: Moicano vs. Nolan (UFC Vegas 123) մրցաշարի ընթացքում հայկական ծագում ունեցող ամերիկացի մարտիկ Ժան-Պոլ Լեբոսնոյանին տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել մինչ այդ անպարտելի համարվող ադրբեջանցի Ֆարման Հասանովի նկատմամբ։

Կիսամիջին քաշային կարգում մրցող 27-ամյա Լեբոսնոյանիի համար այս հաջողությունը դարձել է երրորդ անընդմեջ հաղթանակը խառը մենամարտերի աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության՝ UFC-ի օկտագոնում, հայտնում է Panorama.am-ը:

Մենամարտի երկրորդ ռաունդում Լեբոսնոյանիի առավելությունն էլ ավելի տեսանելի է դարձել։ Հասանովի՝ պայքարը կրկին գետնին տեղափոխելու փորձերն արդյունք չեն տվել։ Ի պատասխան դրան հայազգի մարտիկը մեծացրել է ճնշումը, և նրա հուժկու հարվածների հետևանքով ռաունդի վերջնամասում Հասանովի դեմքին լուրջ վնասվածք է առաջացել։

Հանգուցալուծումը տեղի է ունեցել երրորդ ռաունդում։ Ադրբեջանցի մարտիկի ձախ աչքի վերևում առաջացած խորը կտրվածքի պատճառով մրցավարը դադարեցրել է պայքարը և օկտագոն բարձարցած բժշկը թույլ չի տվել Հասանովին շարունակել մենամարտը։

Ժան-Պոլ Լեբոսնոյանին հոր կողմից ունի հայկական արմատներ։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, բրազիլական ջիու-ջիթսուի մարզիչ է։ Մարտիկը բազմիցս խոսել է իր ծագման մասին և ընդգծել, որ հպարտ է իր հայկական արմատներով:

Leave a comment