Պարաբազկամարտիկ Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը

Պարաբազկամարտիկ Սարգիս Ստեփանյանը 5-րդ անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում անցկացվող առաջնությունում: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նվաճել է ոսկե մեդալ և արժանացել աշխարհի չեմպիոնի կոչմանը մինչև 80 կգ քաշային կարգում՝ նստած դիրքով սպորտային դասակարգմամբ:

«Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։

Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։

Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։

Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,- գրել է է նա։

Leave a comment