ԱՄՆ–ն կողմ է, որ Ուկրաինայով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսվեն. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տվյալներով` ԱՄՆ-ն դիտարկում է նաև «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսման հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն հանդես է գալիս ուկրաինական տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի վաճառքի վերսկսման օգտին։ Այս մասին գրում է Wall «Street Journal»-ը՝ հղում անելով ամերիկացի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաներին։

Թերթի պնդմամբ՝ համապատասխան գաղափարն առաջ է քաշվել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների` Մոսկվա և Կիև կատարած այցերի ժամանակ: Լրատվամիջոցի աղբյուրները նշում են, որ ծրագրով նախատեսվում է ռուսական գազը վաճառել ամերիկյան միջնորդի միջոցով, ինչը թույլ կտա շրջանցել եվրոպական պատժամիջոցները և շահավետ հնարավորություններ ստեղծել ամերիկացի ներդրողների համար:

Բացի այդ, պարբերականի տվյալներով, ԱՄՆ-ն դիտարկում է նաև «Հյուսիսային հոսքի» աշխատանքի վերսկսման հնարավորությունը՝ որպես ավելի մեծ գործարքի կարևոր բաղկացուցիչ։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանին գազի համաշխարհային շուկայից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ հետևանքներ է ունենում, այդ թվում՝ այլ երկրների համար ծախսերի աճ:

Leave a comment