«Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է, հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ»

ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, «Մարշալ Բաղրամյանի» եւ «Արիության» մեդալակիր, Եվրոպայի պարաբազկամարտի հնգակի եւ Աշխարհի պարաբազկամարտի քառակի չեմպիոն Սարգիս Ստեփանյանն այսօր հինգերորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը։

Իր ՖԲ էջում նա գրել է.

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ։ 🏆
Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճեցի չեմպիոնի տիտղոսը։
Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։
Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։
Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։ ❤️
Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի՛։


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment