Հայաստանից դուրս Եպիսկոպասաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է, որը մենք թույլ չենք տալու, նախօրեին այս մասին հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արձագանքելով վարչապետի հայտարարությանը՝ բարձրաստիճան հոգևորականներից մի քանիսը լրագրողների հետ զրույցում ասացին, որ այդ մեկնաբանությունները տրամաբանությունից դուրս են, սխալ ենթադրություն են․ «Օրենք ՀՀ-ում չի գործում, ինչ ուզեն՝ կարող են անել, բայց վերևում պետք է պատասխան տան»։