Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավոր, ո՛չ վարչապետ՝ ելնելով ՀՀ օրենսդրությունից և Սահմանադրությունից, քանի որ հանդիսանում է այլ երկրների քաղաքացի։ Այս մասին փետրվարի 14-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ինքը չի կարող լինել վարչապետ, ինքը չի կարող ոչ մի բան լինել։ Չգիտեմ, Ռուսաստանում կամ Կիպրոսում ինչ-որ բան փորձի լինի, եթե այնտեղ դա թույլատրելի է իրենց օրենսդրությամբ, ծանոթ չեմ»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նաև կարծիք հայտնեց, թե քաղաքականությամբ զբաղվելը շատերի համար «փախուստի ձև է» քրեական գործերից․ «Նոր մոդա է դարձել, որ ում վրա քրեական գործ են հարցում պարզվում է ինքը վաղեմի քաղաքական գործիչ է»։
Անդրադառնալով գերիների հարցին՝ Սիմոնյանը ասաց, որ գերիների վերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։ «Բոլորն էլ վերադառնալու են․ այսօր չէ, վաղը չէ բոլորն էլ վերադառնալու են»։
Հունվարի 13-ին France 24-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է ներում շնորհել Ադրբեջանում դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Ալիևը պատասխանել է. «Դուք պատկերացնո՞ւմ եք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությունները, երբ նացիստ առաջնորդները դատապարտվեցին մահապատժի, և երկու ամիս անց ինչ-որ մեկը ասեր՝ խնդրում եմ ազատ արձակեք նրանց»։
The post Կարապետյանը չի կարող լինել պատգամավոր կամ վարչապետ՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով․ Ալեն Սիմոնյան appeared first on CIVILNET.