«Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»․ Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փետրվարի 13-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց․ «Սահմանազատված հատված կա, և ինչո՞ւ չի կարող դառնալ անցման կետ երկու կողմերից։ Ես հույս ունեմ, որ առաջիկայում Ադրբեջանի հետ համատեղ մենք այդ սահմանազատված հատվածներից որևէ մեկում, ամեն մեկս մեր կողմում, համատեղ շուկա կամ առևտրի պլատֆորմ ստեղծելու որոշում կկայացնենք և կիրականացնենք այդ որոշումը։ Նախադեպը կա, ցամաքային հատում է տեղի ունեցել սահմանազատված հատվածի՝ երկու երկրների օրենսդրությանը համապատասխան, ինչը շատ լավ է»։
     5 հազար զոհով Արցախը հանձնեց, Հայաստանի սահմանամերձ տարածքներից առանց կռիվ և կռվով 250 քառակուսի կիլոմետր հանձնեց, սահմանազատման անվան տակ Կիրանցի15 հեկտար հողերը, Կիրանց-Բաղանիս հատվածում և Բերքաբերի մոտ ավելի քան 30 տարի ամրացված դիրքերը հանձնեց, որ սահմանին ադրբեջանական բազար բացի։ Դա այն դեպքում, որ Բաքվի բանտում շարունակում են տանջել հայ գերիներին, նրանց դատապարտել են ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման։ Ադրբեջանի բյուջեից ֆինանսավորվում է 300 հազար ադբեջանցիների «վերադարձ Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, Ադրբեջանի բանակը շարունակում է զինվել, զորավարժություններ անցկացնել այդ երկրում հակահայկական քարոզչությունը մոլեգնում է, Արցախում ոչնչացնում են պատմական, մշակութային հուշարձանները։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի երազանքը սահմանին ադրբեջանական բազար բացելն է»։

Leave a comment