ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին հետևած արձագանքներին, գրում է.
«Օ, ժամանակներ, օ, բարքեր
Սպարապետի մասին հաղորդմանը մասնակցած, Վազգեն Սարգսյանի և իրենց ընկերության մասին հուշեր կիսած Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիսթերիկ նոպաների մեջ են ընկել մեկ ռեժիմի շտեմարանային քարոզիչները, մեկ էլ երկրորդ նախագահի տելեգրամյան և ֆեյսբուքյան սպասարկուները։
Առաջին անգամ չէ, որ երրորդ նախագահի և Հանրապետականի նկատմամբ իրենց թույնը այդ երկու ճամբարները սինքրոն են արտանետում։
Ձեռագրերն էլ են նույնը՝ մաղձ և անսահման բթություն։ Այստեղ են ասել՝ մի տնից չեն, մի հալի են։ Զարմանալին այլ բան է։
Նույնիսկ իրենց ղեկավարի և իր ընտանիքի նկատմամբ հերթական քաղաքական հետապնդումն ու ապօրինի կալանավորումը չեն սթափեցնում այդ կլինիկական սերժաֆոբներին»։