Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Խառը մենամարտերի հայ մարտիկ Հայկ Ղազարյանը (21-6) Դուշանբեում կայացած ACA մրցաշարում հաղթել է Տաջիկստանի ներկայացուցիչ Էլդար Մունապովին (10-3)։
Երեք ռաունդի արդյունքներով մրցավարները հաղթանակը շնորհել են հայ մարզիկին՝ 29:28, 28:29, 29:28։ Երկու մրցավար նախապատվությունը տվել է Ղազարյանին, իսկ երրորդը՝ նրա մրցակցին։
Ղազարյանը ACA-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։