Սպիտակ տանը մտադիր են ուսումնասիրել ՉԹՕ-ներն ու գերբնական երևույթները՝ օգտվելով գաղտնի տվյալների հասանելիությունից։ Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Ես բարեպաշտ քրիստոնյա եմ։ Ես հավատում եմ, որ կան բաներ, որոնք մենք չենք կարող բացատրել միայն ֆիզիկայի օրենքներով», — ասել է Վենսը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։
Վենսի խոսքով՝ ինքը հնարավոր է համարում բարի և չար ոգիների գոյությունը. առաջիններին, ինչպես ինքն է արտահայտվել, կարելի է հրեշտակներ անվանել։ Քաղաքական գործիչը խոստովանել է, որ չգիտի ՉԹՕ-ների ծրագրի բոլոր մանրամասները և սկսել է ուսումնասիրել այն։ Դրա համար Վենսը հույս ունի օգտվել «հույժ գաղտնի» նշագրումով նյութերին հասանելիության իր թույլտվությունից։ Արդյունքը, նրա խոսքով, կարող է լինել ինչպես լավ, այնպես էլ սարսափելի։