Այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները։
Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտարարեց, որ դադարեցրել է անդամակցությունը ՀՅԴ–ին, քանի որ դա օրենքի պահանջ է։
Նշենք, որ այսօր տեղի ունեցավ միաժամանակ երկու փակ, գաղտնի քվեարկություն. ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Շուշան Սարգսյանին։ Նրա օգտին քվեարկեց 60 պատգամավոր, դեմ` 29-ը, 1 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։