Մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մոսկայաբնակ Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Կարինե Մարգարյանը։

«Հինգ ամիս տևած պայքարից հետո Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մեղսագրվող արարքը վերջինիս կողմից կատարած չլինելու հիմքով»,– գրել է փաստաբանը։

Նշենք, որ Վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել ընտրելու համար ՀՀ եկած տղամարդու ձերբակալությունը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 7-ին ՌԴ վերադառնալիս։ Պատճառը դարձել էր ավելի վաղ նրա տված կարճ հարցազրույցն օդանավակայանում, որտեղ ասել էր, որ ընտանիքի հետ եկել է ընտրություններին մասնակցելու, երեկոյան հետ կգնան, «որ կարող ա խառնվի վիճակը, էրեխեքի հետ ենք, չմնանք, էլի, բարդություններին»։

Նրա մասնակցությամբ տեսագրությունը բավականին շատ տարածում էր գտել համացանցում նաև քարոզչական նպատակով։ Ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` Հովհաննես Սահակյանը ձերբակալվել էր, քանի որ հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին` չէր հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Sputnik Արմենիա

Leave a comment