Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 1-5-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆերնանդեսը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին.

Ալբերտ Աղաջանով – «ՏԶՄՍ Տուլա»
Ֆակունդո Օհաննեսյան – «Բուրելա»
Արթուր Մկրտչյան – «Յունիսպորտ»
Մարտին Ռամիրո – «Պրիմեռա Խունտա»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Պուտրուս Վասիլև – «Յունիսպորտ»
Արթուր Մելքոնյան – «Յունիսպորտ»
Միհրան Դերմենջյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
Միքայել Ղանդիլյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Յունիսպորտ»
Նիկիտա Խրոմիխ
Ռաֆիկ Մելիքյան – «Յունիսպորտ»
Դենիս Նեվեդրով – «Տյումեն»
Արսեն Պետրոսով – «Տորպեդո»
Էրիկ Լազարյան – «Երևան»
Էրիկ Հակոբյան – «Երևան»

Այս հավաքով Հայաստանի հավաքականը կպատրաստվի ԱԱ-2028-ի որակավորման հիմնական փուլի՝ Շվեդիայի դեմ արտագնա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 7-ին շվեդական Գևլե քաղաքի «Գևլեհովշալեն» մարզահամալիրում։ Առաջին խաղում հայ ֆուտզալիստները 2:3 հաշվով պարտվել են Հունգարիայի հավաքականին։

Leave a comment