Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

30.10.2026 | 12:22

Ազգային ժողովը 63 «կողմ» և 28 «դեմ» ձայներով Սևակ Միքայելյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում։

Քվեարկության արդյունքները խորհրդարանում ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։

Նա ասաց, որ Ազգային ժողովի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 91-ը։ Քվեատուփում առկա էր 91 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չէր եղել։

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նիստը նախագահողը շնորհավորեց Սևակ Միքայելյանին Կենտրոնական բանկի խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment