Հայաստանն ու Իրանը քննարկել են ԱԲ–ի և նանոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը

https://arm.sputniknews.ru/20261030/hajastann-u-irany-qnnarkel-en-abi-ev-nanvotekhnvolvogianeri-volvortnerum-hamagvortsakcutjuny-108685802.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108685156_93:0:1426:1000_1920x0_80_0_0_d65aec0b9a7708ac22f189141dd25b08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, արհեստական բանականություն, խալիլ շիրղոլամի, դավիթ թադևոսյան

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, արհեստական բանականություն, խալիլ շիրղոլամի, դավիթ թադևոսյան

Բաժանորդագրվել

ՀՀ–ում Իրանի դեսպանը Դավիթ Թադևոսյանին հրավիրել է Իրան։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային լուծումների, կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև նանոտեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը` հավելելով, որ քննարկումը կայացել է ՀՀ նախարար Դավիթ Թադևոսյանի և Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամի հանդիպման ժամանակ։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման մեծ ներուժը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։

Իրանի դեսպանն իր հերթին ներկայացրել է երկրի տեխնոլոգիական ներուժը՝ առանձնացնելով նանոտեխնոլոգիաների ոլորտում ձեռքբերումները և ընդգծելով Իրանի առաջատար դիրքերն այդ բնագավառում։

Կողմերը կարևորել են հայկական և իրանական տեխնոլոգիական ընկերությունների, ստարտափների ու նորարարական կառույցների միջև կապերի ամրապնդումը, փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների համապատասխան կառույցների միջև տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի վավերացման կարևորությանը։

Հայկական «ամերիկյան երազանքն» այլևս չկա՞. ինչպես է ԱԲ–ն փոխում ՏՏ աշխատաշուկան

Հանդիպման ավարտին դեսպան Շիրղոլամին նախարար Թադևոսյանին հրավիրել է Իրան՝ ծանոթանալու երկրի տեխնոլոգիական ձեռքբերումներին և քննարկելու համագործակցության ընդլայնման գործնական քայլերը։

Leave a comment