Պենտագոնից հեռացված գեներալը խոստովանել է՝ Իրանի և Ուկրաինայի մասին գաղտնի տեղեկատվություններ է փոխանցել ԶԼՄ-ներին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պենտագոնից հեռացված ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ռազմավարական պլանավորման վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Բրեթ Սիլվիան խոստովանել է, որ մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի և Իրանի վերաբերյալ գաղտնի տեղեկություններ է փոխանցել երկու տարբեր լրատվամիջոցների լրագրողների։ Այդ մասին, հղում անելով հետաքննության զեկույցին, հայտնում է Axios-ը։

Պարբերականի տվյալներով՝ Սիլվիան ընդունել է մեղքը՝ ստի դետեկտորի չորս ստուգումումներում ձախաղվելուց հետո։ «Նա մի շարք խնդիրներ է ունեցել ստի դետեկտորի ստուգումներն անցնելիս», – նշվում է զեկույցում։

Գեներալին մեղադրում են լրատվամիջոցներին տեղեկատվությունն առանց համապատասխան թույլտվության փոխանցելու մեջ։ Զեկույցի համաձայն՝ Սիլվիայից տեղեկատվության արտահոսքը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսին։ 

Ավելի վաղ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը պաշտոնանկ էր արել Սիլվիային։

Leave a comment