https://arm.sputniknews.ru/20261030/sevastvopvoli-bnakich-e-dzerbakalvel-ukrainajin-razmakan-tvjalner-pvokhancelu-kaskatsanqvov-adts-108683586.html
Սևաստոպոլի բնակիչ է ձերբակալվել Ուկրաինային ռազմական տվյալներ փոխանցելու կասկածանքով. ԱԴԾ
Սևաստոպոլի բնակիչ է ձերբակալվել Ուկրաինային ռազմական տվյալներ փոխանցելու կասկածանքով. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են մոտ մեկ կիլոգրամ քաշով հեքսոգեն պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ։ 30.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-30T10:35+0400
2026-10-30T10:35+0400
2026-10-30T10:35+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108682414_0:0:1920:1080_1920x0_80_0_0_9a758d2df52b00c4ae37c56f4bd3c041.jpg.webp
Սևաստոպոլի բնակիչը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով՝ Ուկրաինային ՌԴ ռազմական օբյեկտների մասին տվյալներ փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Պարզվել է, որ ձերբակալվածն ինքնակամ կապ է հաստատել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ և համակարգողի հանձնարարությամբ տեղեկատվություն է փոխանցել Ղրիմի թերակղզում գտնվող ՌԴ ՊՆ օբյեկտների մասին։«Խուզարկության ընթացքում գործով անցնողից առգրավվել է բջջային հեռախոս, որում նամակագրություն է եղել ուկրաինացի ղեկավարի հետ, ինչպես նաև մոտ 1 կգ քաշով հեքսոգեն պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ», – ասվում է հաղորդագրության մեջ։Նշվում է, որ ձերբակալվածն ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչները վերցրել է Սևաստոպոլում գտնվող թաքստոցից։Քրեական գործ է հարուցվել։
2026
Լուրեր
am_HY
ФСБ показала кадры допроса задержанного за госизмену жителя Севастополя
Sputnik Արմենիա
ФСБ показала кадры допроса задержанного за госизмену жителя Севастополя
2026-10-30T10:35+0400
true
PT2M55S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1e/108682414_240:0:1680:1080_1920x0_80_0_0_2694d6993c0a09ebf767204a830e7236.jpg.webp
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, видео
Ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են մոտ մեկ կիլոգրամ քաշով հեքսոգեն պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ։
Սևաստոպոլի բնակիչը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով՝ Ուկրաինային ՌԴ ռազմական օբյեկտների մասին տվյալներ փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի Հանրապետության տարածքում կանխել է2006 թվականին ծնված ՌԴ քաղաքացու անօրինական գործունեությունը, որը կասկածվում է պետական դավաճանության մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Պարզվել է, որ ձերբակալվածն ինքնակամ կապ է հաստատել ուկրաինական ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ և համակարգողի հանձնարարությամբ տեղեկատվություն է փոխանցել Ղրիմի թերակղզում գտնվող ՌԴ ՊՆ օբյեկտների մասին։
«Խուզարկության ընթացքում գործով անցնողից առգրավվել է բջջային հեռախոս, որում նամակագրություն է եղել ուկրաինացի ղեկավարի հետ, ինչպես նաև մոտ 1 կգ քաշով հեքսոգեն պարունակող ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածն ինքնաշեն պայթուցիկ սարքի բաղադրիչները վերցրել է Սևաստոպոլում գտնվող թաքստոցից։
Քրեական գործ է հարուցվել։