Մուսալեռում բախվել են «BMW», «Nissan», «Toyota», մեքենաներց մեկն էլ՝ ավտոցիստեռների, մի մարդու տեղափոխել են հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բանավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բածվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ում առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը,  տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է բախման հետևանքով ավտոմեքենաներց մեկը բնակվել է ճանապարհին կայանված երկու ավտոցիստեռնի։

Գ Շամշյանի տեղեկություններով բմբվ վարորդն աշխատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերում և նրա հետ ավտոմեքենայում եղել է և 3 հոգի, որոնք նույնպես աշխատում են ոստիկանության զորքերում։ Նշված երեք անձինք բարեբախտաբար չեն տուժել։

 

Leave a comment