Բայրամովը ժամանել է Թուրքիա, Ալիևն էլ շնորհավորել է Էրդողանին

«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Հոկտեմբերի 30-ին էլ նախատեսված է Թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների հանդիպումը:

Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Էրդողանին՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան կապված են պատմության փորձությանը դիմակայած բարեկամության և եղբայրության իրական կապերով։

Ալիևը նշել է, որ 2021 թվականին Շուշիի հռչակագրի ստորագրմամբ երկու երկրների միջև հարաբերությունները «բարձրացան ամենաբարձր՝ դաշնակցային մակարդակի և ձեռք բերեցին որակապես նոր իմաստ ու էություն»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment