Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր պայթյուն է տեղի ունեցել Արարատի մարզում։
Այս մասին հայտնում է shamshyan.com-ը, ժամը 18:50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս խոշորացված համայնքի Խաչփառ վարչական բնակավայրում գործող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի լիցքավորման սարքի մոտ, Opel մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մետաղե ջարդոնի, գազալցակայանին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են գազալցակայանի և պայթած Opel-ի սեփականատերերի ինքնությունը։