Օմանի ափերի մոտ նավ է հրդեհվել

Հորմուզի նեղուցում՝ Օմանի Խասաբ քաղաքից 9 ծովային մղոն դեպի հյուսիս նավի է այրվել․ հայտնել է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գորողությունների գրասենյակը (UKMTO)։

Ըստ գործակալության՝ մեկ այլ նավի կապիտան հայտնել է, որ նկատել է այրվող նավը։ Այս պահին տեղեկություններ չկան անձնակազմի վիճակի, վնասի չափի կամ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասին։

Leave a comment