COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է Հայաստանի իրավական ու դատական համակարգը կատարելագործելու. Սրբուհի Գալյան

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը COP17-ի շրջանակում անցկացվող «Դատական երկխոսություն՝ հանուն բնության» խորագրով քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով բնության և կենսաբազմազանության պահպանության գործում դատական իշխանության դերին ու ոլորտի մարտահրավերներին։

Նախարարն անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, մասնավորապես՝

1. Օրենսդրության պատշաճ կիրառում․

միջազգային պարտավորությունների ստանձնումն ու համապատասխան օրենսդրության ընդունումը բավարար չեն․ անհրաժեշտ է ապահովել նաև դրանց պատշաճ կիրառումը։

Դատարաններն առանցքային դեր ունեն շրջակա միջավայրին հասցված վնասից տուժած անձանց և համայնքների իրավունքների պաշտպանության գործում։

2.Բնապահպանական և այլ շահերի հավասարակշռություն․

բնապահպանական վեճերի լուծման ընթացքում դատարանները պետք է համակողմանիորեն գնահատեն տարբեր շահերը

հավասարակշռեն շրջակա միջավայրի պաշտպանության, տնտեսական ու սոցիալական շահերը՝ թույլ չտալով, որ տնտեսական կամ պետական շահերը գերակայեն բնապահպանական պաշտպանությանը։

3.Արդարադատության ժամանակին իրականացում․

արդյունավետ արդարադատությունը ենթադրում է ոչ միայն իրավաչափ որոշումների կայացում, այլև դրանց կայացում ողջամիտ ժամկետներում։

4.Դատաիրավական բարեփոխումների առաջնահերթություններ․

դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում,

արդարադատության մատչելիության ապահովում և դատավարության շարունակական թվայնացում։

Ելույթի ավարտին նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է Հայաստանի իրավական ու դատական համակարգը կատարելագործելու և շրջակա միջավայրի արդյունավետ պաշտպանությունն ու օրինական շահերի պահպանումն ապահովելու համար։

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment