Եվրամիությունը պահպանում է սադրիչ դիրքորոշում․ Կրեմլից մեկնաբանել են ԵՄ-ի հնարավոր մասնակցությամբ բանակցությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Նորվեգիայի վարչապետին և Ֆինլանդիայի նախագահին ասել է, որ միշտ կպատասխանի նրանց զանգերին․ այս մասին հայտնել է նրա օգնական Յուրի Ուշակովը։

Ուշակովը նշել է, որ Մոսկվան չի ակնկալել, թե այս հեռախոսազրույցը Եվրոպայում վրդովմունք կառաջացնի, քանի որ ենթադրել են, որ Ստուբն ու Ստյորեն զրույցը համաձայնեցրել են առնվազն «եվրոպական եռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) հետ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանին բանակցություններում պետք չեն այնպիսի մասնակիցներ, ինչպիսին Եվրոպական միությունն է, և քիչ հավանական է, որ նրանք անհրաժեշտ են նաև ԱՄՆ-ին։

«Եվրամիությունը պահպանում է սադրիչ դիրքորոշում, որն ուղղված է պատերազմի հետագա բորբոքմանն ու երկարաձգմանը։ Մեզ պետք չեն նման մասնակիցներ։ Եվ կասկածելի է, որ նրանք պետք են ամերիկացիներին, ովքեր, ընդհակառակը, ձգտում են խաղաղության հասնել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Պեսկովը նշել է, որ Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները չեն նախատեսում ԵՄ-ի մասնակցությունը։

Leave a comment