Անգնահատելի է Ձեր ներդրումը երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու գործում. վարչապետը՝ Սվետլանա Նավասարդյանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակի առիթով։

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ տիկին Նավասարդյան,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով։

Ձեր անունն ու կատարողական արվեստը վաղուց դարձել են հայ դասական երաժշտության խորհրդանիշ։ Ավելի քան կես դար Դուք հետևողականորեն աշխարհին եք ներկայացրել հայկական երաժշտարվեստը՝ միաժամանակ հիացնելով Ձեր երկրպագուներին համաշխարհային դասականների անզուգական կատարումներով։

Անգնահատելի է Ձեր ներդրումը նաև երիտասարդ երաժիշտ կատարողներին կրթելու ու բարձրակարգ արվեստի ճանապարհով առաջնորդելու գործում։

Սիրելի՛ տիկին Նավասարդյան,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ: Թող Ձեր կյանքը միշտ լեցուն լինի ջերմությամբ, սիրով և հանդիսատեսի անվերջանալի ծափահարություններով»:

Leave a comment