ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Ազգային ժողովի նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքին, աջակցություն է հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործողություններին։
«Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձեռնարկած այսօրվա միջոցառումներին։ Եթե մեկն ընդդիմադիր է, չի նշանակում, որ պետք է լկտիանա: Աթոռով է, թե ինչով, համարժեք է և ճիշտ»,-ասել է նա, հայտնում է Radar.am-ը:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ կատարվածի համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը։
Նա ասել է, որ երբ «Ուժեղ Հայաստանի» անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց և, ի հեճուկս հորդորների, ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է:
ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել ՔՊ–ի եւ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների միջև, որին նախորդել է ՔՊ–ական Տարոն Չախոյանի ելույթը: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի, իսկ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետել ընդդիմադիրների ուղղությամբ։