Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝ Հայաստանում ու արտերկրում։ Եվ ի՞նչ է պարզվում վերջում։ Պետությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը, ջուրն անվտանգ է։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է պատասխան տալու մարդկանց ապրած անհանգստության, ջրի սահմանափակման և պետական համակարգի այս ամբողջ քաշքշուկի համար։
Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվում է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվում են նոր նմուշներ, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մի ամբողջ պետական մեխանիզմ է աշխատում՝ պարզելու համար, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։
Եվ վերջում առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետևաբար ջուրն անվտանգ է։
Եթե ջուրն անվտանգ է, ապա ինչո՞ւ բնակիչները շուրջ երկու ամիս զրկված էին այն սովորական պայմաններում օգտագործելու հնարավորությունից։ Եթե սկզբնական ահազանգը հիմնավորված էր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջնական արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս։ Իսկ եթե սկզբնական գնահատականը սխալ էր, ո՞վ է պատասխանատու դրա համար։
Ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրապարակային պատասխանատվություն, ոչ մի հստակ բացատրություն։ Պարզապես հերթական հաղորդագրությունը՝ ջուրն անվտանգ է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: