Պսորիազն աուտոիմունային բնույթի մաշկային տարածված հիվանդություն է, որը հանգեցնում է մաշկի վրա՝ ավելի հաճախ ծնկների, արմունկների, գլխամաշկի, մեջքի շրջանում թեփուկավոր բծերի առաջացման։
Պսորիազը պարզապես մաշկի չորություն չի առաջացնում, այն բարդ համակարգային խնդիր է, որը ծանր դեպքերում կարող է հանգեցնել մաշկի ճաքերի, ցավերի, արյունահոսության առաջացման և այլ բարդությունների։
Ֆիզիկական հետևանքներից զատ պսորիազը նաև հոգեբանական, սոցիալական ազդեցություն ունի, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, պսորիազ ունեցող մարդիկ ավելի հաճախ են առնչվում տագնապի, դեպրեսիայի, ցածր ինքնագնահատականի ու անինքնավստահության հետ։ Դա նշանակալի ազդեցություն է ունենում այդ խնդիրն ունեցող մարդկանց կյանքի որակի վրա։
Սակայն պսորիազն ամենևին էլ դատավճիռ չէ, և այսօր, երբ նշվում է Պսորիազի դեմ պայքարի համաշխարհային օրը, հենց այս գաղափարի շուրջ զրուցել ենք բժիշկ-մաշկաբան, դեղագետ Անդրանիկ Մկրտչյանի հետ, որը ստեղծել է ArmoDerm միջոցը՝ նախատեսված մաշկային այս խնդրի, ինչպես նաև սեբորեայի, էկզեմայի և ատոպիկ դերմատիտի ու մաշկային այլ վիճակների բուժման, խնամքի ու վերահսկման համար։ Հայ բժշկի կողմից ստեղծված այս միջոցն այսօր հասանելի է ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր երկրներում, և, ինչպես նշում է Անդրանիկ Մկրտչյանը, «մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական դեղագործական կազմակերպությունների շրջանում, իսկ այս պահին FDA-ի՝ ԱՄՆ սննդամթերքի և դեղերի վարչության կողմից հավաստագրման փուլում է»։
-Բժիշկ Մկրտչյան, պատմեք խնդրեմ, թե ինչպես ստեղծեցիք ArmoDerm մաշկի խնամքի միջոցը, որը, ձեր պացիենտների արձագանքից ելնելով, բավականին լավ ազդեցություն է ունենում այնպիսի լուրջ խնդրի վրա, ինչպիսին պսորիազն է։
– Այս պրոդուկտը ստեղծվել է 10 տարուց ավելի ձգվող կլինիկական հետազոտությունների, փորձաքննությունների հիման վրա, բայց այն իրականում շատ ավելի հեռուն գնացող պատմություն ունի․ իմ պապիկը, ապա և իմ հայրը, լինելով մաշկաբաններ, տարիներով աշխատել են այս միջոցի բաղադրության վրա։ Ես այն բերել եմ վերջնական տեսքի՝ կատարելագործելով թե ՛ բաղադրությունը, թե ՛ որակական հատկանիշները՝ բույրն ու կազմությունը, որպեսզի այն ավելի հարմար ու գրավիչ լինի օգտագործման համար։ Եվ այսօր մենք ուրախ ենք ներկայացնել մի միջոց, որի հիմքում մի շատ կարևոր գաղափար է՝ մաշկային խնդիրների խնամքի համար առաջարկել ոչ հորմոնալ բաղադրությամբ այլընտրանք։ Մենք գիտենք, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ մաշկային խնդիրները մարդու առօրյայի, ինքնագնահատականի և կյանքի որակի վրա։ Մեր նպատակը մարդկանց հորմոնալ բուժումից ինքնուրույն հրաժարվել համոզելը չէ, այլ ոչ հորմոնալ քսուկների հնարավորությունների մասին տեղեկացնելը։
Եվ կարող եմ վստահ ասել, որ ArmoDerm-ը պարզապես ապրանքանիշ չէ․ այն հայկական մտքի, գիտելիքի և ստեղծարարության արտահայտությունն է։ Պատահական չէ նաև անվան ընտրությունը․ ArmoDerm անվան «Արմ» մասնիկը խորհրդանշում է Armenia-ն՝ Հայաստանը։ Այս անվան միջոցով մենք ցանկացել ենք ընդգծել մեր հայկական ծագումը և ցույց տալ աշխարհին, որ Հայաստանում ևս ստեղծվում են նորարարական գաղափարներ, որոնք փոխում են աշխարհում տարածված այն պատկերացումը, որ առանց հորմոնների և քիմիական պրեպարատների չի կարելի հասնել շատ լավ արդյունքների։
Մենք հպարտ ենք, որ այս նախաձեռնությունը ծնվել է Հայաստանում՝ շնորհիվ մարդկանց, որոնք իրենց բարձր գիտելիքներով, աշխատասիրությամբ և ձգտումով ստեղծել են արժեքավոր արտադրանք։ Մեր նպատակն է, որ ArmoDerm-ի անունը ճանաչելի դառնա Հայաստանից դուրս, և աշխարհը տեսնի, թե ինչպիսի ներուժ, տաղանդ և ստեղծարար միտք ունի Հայաստանը։
-Դուք ընդգծեցիք, որ այս միջոցն այլընտրանք է հորմոնալ պրեպարատներին։ Մանրամասնեք, խնդրեմ, ինչպիսի՞ բաղադրություն այն ունի։
-Այն 99 տոկոսով բնական միջոց է։ Հիմնական ազդող բաղադրիչները բնական եթերայուղերն են, մասնավորապես նուշի յուղն ու կտավատի յուղը, որոնց անհրաժեշտ խտությունը ստանալու համար բավականին բարդ ու ծախսատար գործընթաց է իրականացվում։ Մեր ընտրած հարաբերակցությունն ու մզման եղանակն են ապահովում ճիշտ արդյունքը։
ArmoDerm-ը վաճառվում է հատուկ հակաբակտերիալ ապակե տարայով, որի դեպքում երկար ժամանակ պահպանվում են քսուկի բոլոր ազդող նյութերը, և միջոցը չի կորցնում իր արդյունավետությունը։
-Խոսենք ArmoDerm-ի ազդեցության մասին․ մաշկային ո՞ր խնդիրների դեպքում է ցուցված միջոցը, և որքա՞ն ժամանակ է հարկավոր օգտագործել այն լավ արդյունք ստանալու համար։
– Այս միջոցները պսորիազից զատ նախատեսված են սեբորեայի, գլխամաշկի թեփի, ատոպիկ դերմատիտի, էկզեմայի, նեյրոդերմիտի, ալերգիկ դերմատիտի, կրունկի ճաքերի, սնկային հիվանդությունների, շփաբորբերի դեմ պայքարելու համար։
Մինչև 3 ամիս օգտագործման դեպքում մենք հասնում ենք երկարատև ռեմիսիայի․ հիմնական կուրսը 3 ամիս է, բայց պետք է հետևողական լինել օգտագործելիս։ Իհարկե, այստեղ դեր ունի նաև մարդու մաշկի անհատական որակը, և, ինչպես ցանկացած պրեպարատի դեպքում, այս դեպքում էլ մեկի մոտ արդյունքը կարող է շատ արագ նկատվել, մեկ այլ պացիենտի դեպքում ավելի դանդաղ զգացվի ազդեցությունը, բայց համբերատար և երկարատև օգտագործման արդյունքում, ի վերջո, դրական փոփոխությունն ակնհայտ է լինում։
Օրինակ՝ վերջերս ԱՄՆ-ից իմ մի պացիենտներից մեկն օգտագործելուց 3 օր անց նշեց, որ հրաշալի արդյունք ունի, բայց նորից կրկնում եմ՝ ամեն ինչ անհատական է։
-Բժիշկ Մկրտչյան, անդրադառնանք նաև ArmoDerm-ի տարատեսակներին, և արդյո՞ք դրանք ունեն օգտագործման ունի հակացուցումներ։
-Այս պահին վաճառքում ArmoDerm-ի երկու տեսակ կա․ մեկը՝ 7-ը 1-ում է, մյուսը՝ 3-ը 1-ում։
ArmoDerm-ը կարելի է օգտագործել 3 տարեկանից, իսկ ArmoDerm Atopic-ը՝ 6 ամսականից։ Այս քսուկները ցուցված են նաև հղի կանանց ու կերակրող մայրերին։ Ինչ վերաբերվում է հակացուցումներին, ապա որպես այդպիսին՝ դրանք բացակայում են․ զուտ հակացուցում կարող է լինել պրեպարատի բաղադրության մեջ մտնող նյութերի՝ կտավատի յուղի, նուշի յուղի, սալիցիլաթթվի կամ ցինկի նկատմամբ անհատական ալերգիան։ Ինչպես նշեցի, բաղադրությունը 99 տոկոսով բնական է, ինչն ապահովում է դրական, բայց և անվնաս ազդեցություն մարդու օրգանիզմի վրա։
Եվ ևս մեկ անգամ վերադառնալով օրվա խորհրդին՝ ցանկանում եմ դիմել մեր բոլոր պացիենտներին՝ հիշեցնելով, որ թե ՛ պսորիազը և թե ՛ մաշկային այլ խնդիրներն ամենևին էլ խոչընդոտ չեն լիարժեք ու երջանիկ կյանքով ապրելու համար․ եղե ՛ք համբերատար ու հետևողական, և ամեն ինչ կստացվի ձեզ մոտ, իսկ մեզ մնում է միայն ուրախ լինել այդ ամենի մեջ մեր փոքրիկ ներդրումն ունենալու համար։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Ծանուցում․ մաշկային խնդիրների ճիշտ ախտորոշման, բուժման և գրագետ վերահսկման համար խորհրդակցե՛ք մասնագետի հետ․ ինքնաբուժումը կարող է ավելի բարդացնել վիճակը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: