https://arm.sputniknews.ru/20261029/revanshy-stacvats-e-gishery-zvartnvocum-tsapervov-dimavvorecin–haj-ymbishnerin-108639169.html
Ռևանշը ստացված է. գիշերը «Զվարթնոցում» ծափերով դիմավորեցին հայ ըմբիշներին
Ռևանշը ստացված է. գիշերը «Զվարթնոցում» ծափերով դիմավորեցին հայ ըմբիշներին
Sputnik Արմենիա
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց Աստանայում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T08:28+0400
2026-10-29T08:28+0400
2026-10-29T08:35+0400
ըմբիշ
տեսանյութեր
տեսանյութ
կարեն ասլանյան
գևորգ թադևոսյան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108638999_16:0:1280:711_1920x0_80_0_0_8ed01e1f986993cc9177f94453a11173.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Գիշերը «Զվարթնոցում» ծափերով ու դափնեպսակներով դիմավորեցին ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանին ու բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանին։Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Գևորգ Թադևոսյանն իր հերթին նշեց, որ դա շատ սպասված մեդալ էր իր համար` ընդգծելով, որ սպորտում անհատական նվաճումների հետևում միշտ էլ մեծ թիմի աշխատանք է լինում:«Ճիշտ է` նպատակը աշխարհի առաջնությանը մասնակցելն ու հաղթելն էր, բայց ցավոք սրտի` այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով: Ինչ–ինչ պատճառներով այնտեղ սխալներ թույլ տվեցի, մի քիչ տեխնիկական, տակտիկական պահեր կար, որոնք մարզիչներիս հետ արդեն էստեղ` հավաքների ժամանակ, կշտկենք, կմարզվենք, ու հուսամ` մյուս մրցաշարին արդեն լավ պատրաստված կլինեմ»,–ասաց Թադևոսյանը:Հիշեցնենք` Ղազախստանի Աստանա քաղաքում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ն անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը (63 կգ) հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին ու նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։Նույն առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Թադևոսյանը 4:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովին:
2026
Լուրեր
am_HY
«Զվարթնոցում» դիմավորում են ըմբիշներին
Sputnik Արմենիա
«Զվարթնոցում» դիմավորում են ըմբիշներին
2026-10-29T08:28+0400
true
PT2M11S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108638999_262:0:1210:711_1920x0_80_0_0_0cfd40f7b1c8facc8da3ed262c94583d.jpg.webp
ըմբիշ, տեսանյութեր, տեսանյութ, կարեն ասլանյան, գևորգ թադևոսյան, «զվարթնոց» օդանավակայան, видео
ըմբիշ, տեսանյութեր, տեսանյութ, կարեն ասլանյան, գևորգ թադևոսյան, «զվարթնոց» օդանավակայան, видео
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունն անցկացվեց Աստանայում հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Գիշերը «Զվարթնոցում» ծափերով ու դափնեպսակներով դիմավորեցին ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանին ու բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանին։
«Երևի թե նույն աշխատանքն եմ արել` ոնց որ միշտ: Ուղղակի էս անգամ ավելի հանգիստ, ավելի սառնասիրտ ու հավաքված, որն իր արդյունքը տվեց: Իմ կարծիքով` շատ լավ աշխատանք ենք տարել մեր թիմով: Չեմ համարում, որ թիմը ես փրկել եմ կամ թիմը փրկվելու կարիք ուներ, որովհետև սաղ աշխարհը գիտի, որ հունահռոմեական ոճի կամ էլ նույն ազատ ոճի Հայաստանի հավաքականներն ինչքան հզոր են: Բոլորի հետ առաջին անգամ էի գոտեմարտում, բացի եզրափակիչից: Եզրափակիչի ադրբեջանցի ըմբիշին անցած չէ, նախանցած տարվա աշխարհի առաջնությանը պարտվել էի… Ռևանշը ստացված է, այո՛»,–օդանավակայանում լրագրողներին ասաց Կարեն Ասլանյանը:
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճած Գևորգ Թադևոսյանն իր հերթին նշեց, որ դա շատ սպասված մեդալ էր իր համար` ընդգծելով, որ սպորտում անհատական նվաճումների հետևում միշտ էլ մեծ թիմի աշխատանք է լինում:
«Ճիշտ է` նպատակը աշխարհի առաջնությանը մասնակցելն ու հաղթելն էր, բայց ցավոք սրտի` այս անգամ բավարարվեցի բրոնզե մեդալով: Ինչ–ինչ պատճառներով այնտեղ սխալներ թույլ տվեցի, մի քիչ տեխնիկական, տակտիկական պահեր կար, որոնք մարզիչներիս հետ արդեն էստեղ` հավաքների ժամանակ, կշտկենք, կմարզվենք, ու հուսամ` մյուս մրցաշարին արդեն լավ պատրաստված կլինեմ»,–ասաց Թադևոսյանը:
Նույն առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարում Գևորգ Թադևոսյանը 4:1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Յարոսլավ Ֆիլչակովին: