Կշարունակենք բանակցությունները՝ այդ ընթացքում հաղթելով մարտի դաշտում․ Պեսկով

Ռուսաստանն ավելի շատ տարածքների նկատմամբ է վերահսկողություն սահմանում հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օրեցօր Ռուսաստանն ընդլայնում է իր ազատագրած տարածքները, շարունակում է նաև եռակողմ բանակցությունները՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝  այդ ընթացքում հաղթելով մարտի դաշտում, և այս ակնհայտ է բոլոր ռազմական փորձագետների, այդ թվում՝ նույնիսկ Կիևի վարչակարգի ներկայացուցիչների համար», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպմանը հաստատել էր, որ Մոսկվան պատրաստ է վերսկսել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտնել էր, որ բանակցությունները նոյեմբերին կարող են անցկացվել Աբու-Դաբիում։

Leave a comment