Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

https://arm.sputniknews.ru/20261028/irany-mijnvordneri-het-qnnarkum-e-hvormuzi-bacman-tsragri-zhamketi-krtshatumy-araghchi-108635890.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108206500_84:0:1416:999_1920x0_80_0_0_59f835fb43dc638ad0c1616d955ae46d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, աբբաս արաղչի, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Իրանի արտգործնախարարը նշել է, որ Թեհրանը հաջողության հասնելու հնարավորություն է տալիս դիվանագիտությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին է փոխանցել ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը: Թեհրանը հայտնել էր, որ միջնորդների միջոցով Վաշինգտոնին պարզաբանել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի պատասխանի վերաբերյալ և ավելի մանրամասն պատասխան է պատրաստում:

«Մեր խիզախ զինուժը լիովին պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց Իրանը շարունակում է հաջողության հնարավորություն տալ դիվանագիտությանը։ Մենք նախկինի պես սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ ուսումնասիրելու այնպիսի գաղափարներ, որոնք կարող են թույլ տալ մեր 7-օրյա ծրագիրը կյանքի կոչել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում», – գրել է Արաղչին X սոցցանցում։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։ Հակամարտությունը մինչ այս պահը չի կարգավորվել։

Leave a comment