Գորիսի դատարանում նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել․ կան տուժածներ․ Shamshyan.com

Shamshyan.com. Հոկտեմբերի 19-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակիցներից մեկը հարվածել է մյուսին։

Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողներին Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Գոհար Հ․-ն հայտնել է, որ ժամը 13։05-ից մինչև 13։25-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, երբ ավարտվել է որդուն ինքնասպանության հասցնելու գործով դատական նիստը, մեղադրյալներից 26-ամյա Ռուբեն Ս․-ի ծնողները՝ Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Գուրգեն Ս․-ն և 52-ամյա Գոհար Ա․-ն, ներս են մտել դահլիճ և սկսել վիրավորական արտահայտություններ ու սպառնալիքներ հնչեցնել իր և ամուսնու՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Սերոժ Դ․-ի, ինչպես նաև մեղադրող դատախազի հասցեին։

Կինը ոստիկաններին հայտնել է, որ դրանից հետո Գուրգեն Ս․-ն մոտեցել է իր ամուսնուն, իսկ նրա կինը՝ իրեն, և սկսել են քաշքշել իրենց։ Գուրգեն Ս․-ն հարվածներ է հասցրել ամուսնուն, որին միջամտել է ամուսնու հայրը՝ Սյունիքի մարզի բնակիչ 71-ամյա Աղասի Դ․-ն՝ փորձելով մի կողմ տանել Գուրգեն Ս․-ին։ Այդ ժամանակ վերջինս հարվածել է Աղասի Դ․-ի աջ ուսահոդին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դրանից հետո Աղասի Դ․-ն շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, իսկ Գոհար Հ․-ն ստացել է քերծվածքի տեսքով վնասվածք։

Քաշքշուկի ընթացքում միջամտել են դատարանի կարգադրիչները, սակայն միջադեպի մասնակիցները չեն ենթարկվել նրանց պահանջներին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment