ԱԺ շենքի դիմաց այսօր անցկացվող՝ «նիկոլախտի» ճարակի թեմայով բողոքի ակցիայի ժամանակ մասնակից «համաճարակաբաններից» մեկը ներկայացրեց համաճարակի ախտանշաններն ու զարգացման միտումները։
«Նիկոլախտը տիրում է ամբողջ հանրապետությանը՝ սկսած պետական օղակներից։ Առավել ախտահարված համակարգերից մեկը արդարադատության համակարգն ու իրավապահ մարմիններն են։ Ինչպե՞ս է դրսևորվում ախտահարվածությունը։ Մենք պարբերաբար տեսնում ենք Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումներ։ Այս ամենը շարունակվում է նաև քաղաքացիական անձանց նկատմամբ։ Նրանք, ովքեր համարձակվում են խոսել համաճարակի մասին, ենթարկվում են քրեական հետապնդումների։
Այս հիվանդության ծանր դրսևորումներից մեկը կալանքների մոլուցքն է։ Տեսնում ենք, թե ինչպես Փաշինյանի հայտարարություններից հետո միանգամից սկսվեց ձերբակալությունների նոր ալիք։ Ընդդիմության բոլոր առաջնորդները ձերբակալվեցին, Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը կալանավորված են, Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական գործիչների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ նույնպես քաղաքական հետապնդում կա։ Ունենք քաղբանտարկյալների մի ամբողջ շղթա։ Սա խոսում է այն մասին, որ արդարադատության համակարգն ամբողջապես ախտահարված է այս վարակով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: