Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը կմասնակցի RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայի հերթական մրցաշարին, որը կկայանա նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը:

Հայ մարտիկը կմրցի UFC նախկին չեմպիոն, ամերիկացի Էնթոնի Փեթիսի հետ: Կվիճարկվի միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, որը պատկանում է Ծառուկյանին:

29-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 9 մենամարտ, տարել 8 հաղթանակ ու կրել 1 պարտություն: Նախորդ մենամարտում նա ժամանակից շուտ հաղթել էր ամերիկացի Դիլոն Դենիսին՝ նվաճելով միքին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment