Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիվանագիտական հաղթանակն էր։ Նման կարծիք է Helsingin Sanomat թերթին տված մեկնաբանության մեջ հայտնել Տամպերեի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Տուոմաս Ֆորսբերգը։
«Ստուբն ու Ստյորեն զանգահարեցին, այսինքն՝ դադարեցին լռել և առաջինը զիջումների գնացին։ Սա արդեն դիվանագիտական հաղթանակ է Պուտինի համար», — ասել է Ֆորսբերգը։
Նա հավելել է, որ Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդների նախաձեռնած այդ հեռախոսազրույցից հետո Եվրամիության մյուս երկրների ղեկավարները կարող են իրենց «տեղեկատվական հոսքից դուրս» զգալ։
«Սա հնարավորություն է տալիս եվրոպացի ավելի շատ առաջնորդների՝ Ռուսաստանի հետ կապեր հաստատել ավելի չհամակարգված ձևով և քննարկել հարցեր, որոնք այլևս այդքան սերտորեն կապված չեն Ուկրաինայում խաղաղության հաստատման հետ», — եզրափակել է Ֆորսբերգը։