https://arm.sputniknews.ru/20261028/trampy-hnaravvor-e-hamarel-putini-ev-zelensku-het-handipel-heravar-dzevachapvov-108605876.html
Թրամփը հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկու հետ «հանդիպել» հեռավար ձևաչափով
Թրամփը հնարավոր է համարել Պուտինի և Զելենսկու հետ «հանդիպել» հեռավար ձևաչափով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Պուտինը բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորման ճանապարհով Ուկրաինայում ռազմական գործողություններն արագ դադարեցնելու հարցում Ռուսաստանի… 28.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-28T11:20+0400
2026-10-28T11:20+0400
2026-10-28T11:20+0400
վլադիմիր պուտին
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108318991_0:50:1500:894_1920x0_80_0_0_e8963507632cd209c0083ed2ac778fc4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում, ընդ որում պարտադիր չէ, որ դա լինի առկա ձևաչափով։ Մամուլի հետ ԱՄՆ նախագահի զրույցի տեսանյութը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։Ավելի վաղ Պուտինը բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորման ճանապարհով Ուկրաինայում ռազմական գործողություններն արագ դադարեցնելու հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, սակայն նմանատիպ պատրաստակամություն չի տեսնում Կիևի կողմից։Թրամփը, իր հերթին, ևս դժգոհություն է հայտնել Զելենսկու դիրքորոշման վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով խաղաղ կարգավորման նկատմամբ նրա ձգտումը։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108318991_109:0:1442:1000_1920x0_80_0_0_380296e5e912dbc498f8c51d82daa375.jpg.webp
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա
վլադիմիր պուտին, դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա
Ավելի վաղ Պուտինը բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորման ճանապարհով Ուկրաինայում ռազմական գործողություններն արագ դադարեցնելու հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում, ընդ որում պարտադիր չէ, որ դա լինի առկա ձևաչափով։ Մամուլի հետ ԱՄՆ նախագահի զրույցի տեսանյութը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Նրանք ցանկանում են հանդիպել, այնպես որ՝ տեսնենք։ Կարծում եմ՝ կկարողանանք կազմակերպել դա։ Պարտադիր չէ հենց հանդիպում կազմակերպել, այլ ձևաչափ ևս հնարավոր է։ Սակայն կարծում եմ՝ դա բավականին շուտով տեղի կունենա», – լրագրողներին ասել է Թրամփը՝ Տեխասում կայացած հանրահավաքին մասնակցելուց հետո Վաշինգտոնի մոտ գտնվող Էնդրյուս ավիաբազա ժամանելուց հետո։
Ավելի վաղ Պուտինը բազմիցս հայտարարել է խաղաղ կարգավորման ճանապարհով Ուկրաինայում ռազմական գործողություններն արագ դադարեցնելու հարցում Ռուսաստանի շահագրգռվածության մասին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների, սակայն նմանատիպ պատրաստակամություն չի տեսնում Կիևի կողմից։
Թրամփը, իր հերթին, ևս դժգոհություն է հայտնել Զելենսկու դիրքորոշման վերաբերյալ՝ կասկածի տակ դնելով խաղաղ կարգավորման նկատմամբ նրա ձգտումը։ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։