Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը Վիենայում մեկնարկած ATP-500 շարքի մրցաշարում պայքարն ավարտել է առաջին շրջանից հետո:
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը մեկնարկել է աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասի հետ մրցախաղով ու պարտվել 4:6, 6:7 (5:7) հաշվով։ Մրցախաղը տևել է 2 ժամ 4 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի կամ Յուրի Ռոդիոնովը (Ավստրիա), կամ Նիկոլոզ Բասիլաշվիլին (Վրաստան): Վիենայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,7 միլիոն եվրո է։
Դավիթ Եղիազարյան