ԱՄՆ–ն Լեհաստանում կտեղակայի «Patriot» ԶՀՀ–ների հրթիռների եվրոպական սպասարկման կենտրոն. ՊՆ

Բաժանորդագրվել

Այս սպասարկման կենտրոնի տեղակայման համար մրցում էր 4 երկիր։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն Լեհաստանում կտեղակայի ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի PAC-3 հրթիռների եվրոպական սպասարկման կենտրոն։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չեռնեցկայան։

«Պատմական որոշում։ Լեհաստանում կստեղծվի «Patriot» համակարգերի համար PAC-3 հրթիռների սպասարկման կենտրոն»,- գրել է փոխնախարարը X սոցիալական ցանցում:

Նա պարզաբանել է, որ այդ սպասարկման կենտրոնը Եվրոպայում տեղակայելու համար մրցում էր 4 երկիր՝ Լեհաստանը, Գերմանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան:

ԱՄՆ–ն չի պահպանի իր տնտեսությունն առանց ռազմական գերազանցության. Պենտագոնի ղեկավար

Leave a comment