Եթե գոնե 1 անհետ կորածի ճակատագիր պարզվի, էլի լավ է. Սողոյանը` նիդեռլանդական ծրագրի մասին

https://arm.sputniknews.ru/20261027/ete-gvone-1-anhet-kvoratsi-tshakatagir-parzvi-eli-lav-e-svoghvojany-niderlandakan-tsragri-masin-108586144.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/15/105964005_84:0:1417:1000_1920x0_80_0_0_b372b2269965d2fa1810078adab2b194.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիդեռլանդներ, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, տաթևիկ սողոյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

նիդեռլանդներ, հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, տաթևիկ սողոյան, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Նիդեռլանդները հայտարարել է, որ ֆինանսական օգնություն կտրամադրի անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար։ Փաստաբան և անհետ կորածի զարմուհի Տաթևիկ Սողոյանը հույս ունի, որ սրա շնորհիվ գործընթացը գոնե մի քայլ առաջ կգնա։

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. Որքան շատ լինեն դոնորները և շահառուները անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործում, այնքան շատ կլինեն պատասխան պահանջողները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան, անհետ կորած փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի զարմուհի Տաթևիկ Սողոյանը` մեկնաբանելով Նիդեռլանդների հետ համագործակցության նոր փուլի մասին պաշտոնական հայտարարությունը։
Հոկտեմբերի 27-ին Նիդեռլանդների արտգործնախարար Թոմ Բերենդսենը Երևանում հայտարարել է, որ իր երկիրը ֆինանսական օգնություն կտրամադրի անհետ կորածների ճակատագրերը պարզելու համար՝ չհստակեցնելով չափը։ Նախօրեին հոլանդացի պաշտոնյան նույնաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Բաքվում։

«Խնդիրը, որին մենք բախվել ենք տարիներ շարունակ, և որի պատճառով այս հարցը մոռացության է մատնվել, հենց այն է, որ բոլորը մեկուսացվել են պրոցեսից։ Մնացել են Հայաստանն ու Ադրբեջանը` դեմ դիմաց։ Եվ այդ մեկուսի բանակցություններում միշտ Հայաստանը կախված է եղել Ադրբեջանի «բարի կամքից»»,– նշեց Սողոյանը։

Գործընթացին ներգրավված կողմերի ավելացումը, նրա խոսքով, հույս է ներշնչում, որ այն մի քայլ առաջ կգնա, կամ, ինչպես մեր զրուցակիցն է ասում՝ «գոնե 1 անհետ կորածի ճակատագիր կպարզվի», քանի որ այդ դերակատարները կողմերից նաև հաշվետվողականություն են պահանջելու։

«Իհարկե, գրեթե համոզված եմ, որ Նիդեռլանդների օգնությունը բավարարվելու է զուտ տեխնիկական աջակցությամբ և չի ներառելու շատ սուր հարցեր, ինչպես, օրինակ, բռնի անհետացածների ճակատագիրը պարզելու համար պատշաճ քննություններ իրականացնելն ու պատասխանատու անձանց պատասխանատվության կանչելը։ Բայց, ես կարծում եմ, որ անհետ կորած անձ ունեցող յուրաքանչյուր ընտանիք միայն գոհ կլինի, եթե թեկուզ այս ճանապարհով մի անհայտ կորածի ճակատագիր պարզվի»,– ասաց փաստաբանը։

Սողոյանը կարևոր է համարում, որ կողմերը չսահմանափակվեն մասունքների փոխանակմամբ, այլ շարունակեն նաև անհատական քննությունները՝ ներառելով որոնողական աշխատանքները, հնարավոր թաղման վայրերում մասունքների որոնման շուրջ բանակցությունները, պատշաճ քննություն իրականացնեն՝ պարզելու հատկապես բռնի անհետացածների ճակատագիրը։

Ինչ վերաբերում է Նիդեռլանդների` որպես երրորդ երկրի մասնակցությանը այդ գործընթացին, Սողոյանը հիշեցրեց, որ այդ երկրի աջակցության շնորհիվ է, որ Անհայտ կորած անձանց միջազգային կազմակերպությունը (ICMP) 2022-ին ծավալուն զեկույց էր պատրաստել` ՀՀ–ում ու Ադրբեջանում կատարած իրեննց հետազոտությունների արդյունքներով։ Զեկույցը, սակայն, ինչ–ինչ հանգամանքներում, հրապարակվելուց հետո հեռացվել էր կազմակերպության պաշտոնական կայքից։

Փաստաբանը հույս ունի, որ կակտիվանան հատկապես անհետ կորած անձանց ԴՆԹ նույնականացումների, չնույնականացված մասունքների ռեեստրի վարման աշխատանքները, որոնք, իր տպավորությամբ, փակուղի են մտել։

Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 191 մարդ համարվում է անհետ կորած 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո էլ անհետ կորած է համարվում 22 մարդ։

Leave a comment