ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության զարգացման հնարավորությունները ենթակառուցվածքների, էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և միջտարածաշրջանային համագործակցության ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրին:
Քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը:
Անդրադարձ է կատարվել նաև ջրային ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերին։
Մասնավորապես, քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում՝ Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման համակարգերի զարգացման ծրագրերը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ենթակառուցվածքների արդիականացման հնարավորությունները։
Երկուստեք կարևորվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։
Կարևորվել է առկա համագործակցության շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: