Հորդանանը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավին․ կան զոհեր

Հորդանանի զինված ուժերը հոկտեմբերի 26-ին ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող մի շարք օբյեկտների՝ հայտարարելով, որ թիրախավորել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը։

Հորդանանի իշխանությունների տվյալներով՝ հարվածների հետևանքով սպանվել է խմբավորման ավելի քան 20 անդամ։ Սիրիական կողմը, սակայն, հայտնել է առնվազն յոթ զոհի, այդ թվում՝ երեք երեխայի մասին։

Դամասկոսը դատապարտել է հարվածները՝ դրանք որակելով երկրի ինքնիշխանության խախտում։ Միջադեպից հետո Սիրիան ժամանակավորապես փակել է Հորդանանի հետ սահմանին գտնվող Նասիբ անցակետը։

Հորդանանի իշխանությունները հայտարարել են Սիրիայի հետ անվտանգության հարցերով համագործակցությունն ամրապնդելու և սահմանային միջադեպերը կանխելու անհրաժեշտության մասին։

Leave a comment