«Ես տեղի ունեցածը մեր անձնական, ընտանեկան ողբերգությունն եմ համարում և սրան նման մեկնաբանություն տալը պարզապես անհեթեթություն է». Քոչարյան

«Ինչպես գիտեք, գործը քննվում էր այն ժամանակ Գագիկ Ջանգիրյանի ղեկավարությամբ, ով նաև նշանակվել էր հենց Վազգեն Սարգսյանի ընտանիքի ցանկությամբ։ Դրանից հետո նա պաշտոնավարել է բավական երկար, այնուհետև այս իշխանությունների ժամանակ է բարձր պաշտոն զբաղեցրել և եթե չեմ սխալվում, ինքը համարում էր, որ գործը բացահայտված է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորները եւս հարգանքի տուրք մատուցեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Շատ ժամանակ հարցն այնպես է տրվում, կարծես փաստ է, որ ինչ-որ պատվիրատու է եղել, որը չի բացահայտվել։ Անկեղծ եմ ասում՝ ես չգիտեմ դա այդպես է. թե չէ, բայց ես գիտեմ, որ այդ օրը այն ստահակները բոլորը ողջ ձերբակալվել են և մի մասը նաև մինչև հիմա իրենց պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկներում։ Ինձ համար, իմ ընտանիքի համար շատ անընդունելի և վիրավորական է, երբ այս ամեն ինչի մեջ փորձում են մեղավորության սլաքներ ուղղել, որովհետև բացի նրանից, թե ինչ ծանր օր էր դա մեր պետականության համար, մեր երկրի համար, նաև մեր ընտանիքի համար այդ օրը անձնական ողբերգություն էր։ Այստեղ զոհվել են մարդիկ, որոնք մեր ընտանիքի ընկերներն էին»,–ասաց նա։

Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարել էր՝ կարծիք կա, որ հոկտեմբերի 27-ը առնվազն քաղաքականապես ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին, քանի որ ամրապնդեց իր իշխանությունը, Լևոն Քոչարյանն ասաց. «Կատարյալ սրիկայություն է նման բան ասելը։ Ես տեղի ունեցածը մեր անձնական, ընտանեկան ողբերգություն եմ համարում և սրան նման մեկնաբանություն տալը պարզապես անհեթեթություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment