2018-ից հետո իշխանությունը միայն շահարկել է «հոկտեմբերի 27-ի թեման» ու ոչինչ չի արել բացահայտելու համար. Աբրահամյան

«Հոկտեմբերի 27-ը Երրորդ Հանրապետության շրջադարձային իրադարձություններից է։ Դրա իրականացումը ծանր հարված է հասցրել թե՛ պետականությանը, թե՛ մարդկային տեսանկյունից։ Մեր երկրի բնականոն զարգացումը տասնամյակներով հետ է գցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը, որը հոկտեմբերի 27-ի տարելիցի կապակցությամբ այցելել էր Եռաբլուր։

Անդրադառնալով դատախազության տարածած հայտարարությանը և հարցին, թե վերջին մեկ տարում ինչ է արվել գործի բացահայտման ուղղությամբ՝ Աբրահամյանը նկատեց, որ 2018 թվականից հետո գործող իշխանությունը բացառապես շահարկել է հոկտեմբերի 27-ի թեման և ոչինչ չի արել գործը բացահայտելու համար։

«Յուրաքանչյուր տարի խոստացել են, որ իրենք իրենց ձևով բացահայտումներ են անելու։ Նույնիսկ մի պահ հավաստիացնում էին, որ այդ բացահայտումներն արդեն արվել են։ Բայց դե ի՞նչ ունենք դրանից հետո այս պահին, դրա մասին բոլորը գիտեն»,- ասաց նա։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment