Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COP17-ի շրջանակում հանդիպել եմ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի հետ։
Քննարկել ենք բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների վերականգնման և ջրային ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով փորձի և տվյալների փոխանակումն ու մասնագիտական կառույցների միջև կապերի ամրապնդումը։
Անդրադարձել ենք նաև COP17-ի օրակարգին և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը տարածաշրջանի բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու գործում։