«Ցավալի է ձեզ կրկին տեսնել ԱԺ ամբիոնում, շաբաթ օրվա մի տեսանյութից տպավորություն կար, որ դուք հրաժարվել եք ԱԺ նախագահի կարգավիճակից և աշխատանքի եք անցել Պետական պահպանության ծառայության առաջին բաժնում։ Բայց եթե եկել եք Ազգային ժողով, ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ մինչ ԱԺ չի եկել պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Որպեսզի մենք օրակարգային հարցերը քննարկենք, պետք է, որ ԱԺ-ն ամբողջ կազմով ներկա լինի»,- ԱԺ նստաշրջանում ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարցը չի վերաբերում օրակարգին։
«Նախորդ նիստի ժամանակ դուք չարաշահելով ձեր հնարավորությունները, ասացիք, որ պատգամավոր Էդգար Ղազարյանին դուրս կշպրտեք ԱԺ-ից և դահլիճից։ Որ խնդրեմ՝ այդ մեխանիզմը ինձ մի հատ կբացատրե՞ք՝ դուք ո՞նց եք պատկերացնում, ո՞նց եք պատրաստվում ինձ կամ որեւէ այլ պատգամավորի առհասարակ դուրս շպրտել ԱԺ-ից և նիստերի դահլիճից»,- հարցրեց էդգար Ղազարյանը։
Ռուբեն Ռուբինյանն ի պատասխան ասաց․ «ԱԺ նիստերի դահլիճից պատգամավորների հեռացման ընթացակարգը սահմանված է կանոնակարգ սահմանադրական օրենքով։ Պատգամավորների դեպքում հեռացման ընթացակարգը, Էդգար Ղազարյանի դեպքում՝ դուրս շպրտման ընթացակարգը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ Ռուբինյանը հրահանգեց անջատել խոսափողը։ Էդգար Ղազարյանը չէր հեռանում ամբիոնից, Ռուբինյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին․ «Անվտանգության աշխատակիցներին հրավիրում եմ դահլիճ, որպեսզի պարոն Ղազարյանը զբաղեցնի իր տեղը»։
Members of the Strong Armenia faction of the National Assembly lay flowers at the memorial to the victims of the October 27, 1999, terrorist attack. Yerevan, Armenia
Members of the Strong Armenia faction of the National Assembly lay flowers at the memorial to the victims of the October 27, 1999, terrorist attack. Yerevan, Armenia
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրեցին ԱԺ ամբիոնից։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: