Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է: ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դատախազության հայտարարությանը, ասաց, որ 7 տարի նույնը լսում ենք: Լրագրողի դիտարկմանը՝ գործող իշխանությունը մեղադրում է Ռ. Քոչարյանին տեղի ունեցածի մեջ և վերաբացված քրգործում պատվիրատուների մասով նորություն չկա, Կարապետյանը նշեց. «8 տարվա մեջ հնարավոր էր ապահովել արդարացի քննություն ու հասնել արդյունքի: Ես նաև դեմ եմ քաղաքական շահարկմանը, բայց իհարկե ունենք դիրքորոշում, որ պետք է հասկանանք՝ ով է, ինչպես է դա եղել»: