«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը գրում է․
«Կոկորդիլոսների կենսաբանական գիտությունների վարպետը հերթական անգամ մոլորություն է տարածում՝ փորձելով համոզել, թե Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ պայմաններ ու երաշխիքներ են ապահովում, քան նախկինում Ադրբեջանի մերժած տարբերակը։
Բայց եկեք հիշենք, թե ինչի մասին էր խոսքը։
Մեղրիով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի՝ թունելի, էստակադայի և համապատասխան ենթակառուցվածքների կառուցման դիմաց նախատեսվում էր Արցախի ճանաչումը Հայաստանի Հանրապետության կազմում, իսկ Արցախը Հայաստանին կապելու համար՝ Լաչինի միջանցքի տրամադրումը։
Սա էր առաջարկվող տարբերակի էությունը, իսկ Ադրբեջանը մերժեց այն։
Այսօր, սակայն, փորձում են այդ առաջարկը ներկայացնել այնպես, կարծես սխալ էր, իսկ Ադրբեջանի նոր պահանջներն ընդունելը՝ ավելի շահավետ։
Առավել անհեթեթ է, երբ այս մասին խոսում են մարդիկ, որոնց իշխանության օրոք Արցախն ամբողջությամբ կորցրինք, իսկ հիմա էլ քննարկվում են Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վերահսկողությունը երրորդ կողմին հանձնելու տարբերակներ։
Անամոթությունն էլ պետք է սահման ունենա»։